Եթե ընդունենք, որ Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) նկարահանած ֆիլմը շատ վատն է և չի համապատասխանում Մեծ եղեռնի գաղափարախոսական տրամաբանությանը, ապա, ցավոք, պետք է ընդունենք, որ ֆիլմում նկարահանված շատ տաղանդավոր դերասաններ կամ այդչափ պրոֆեսիոնալ չեն, որպեսզի ընկալեն՝ ինչպիսի ֆիլմում են նկարահանվում, կամ հանուն փողի պատրաստ են նկարահանվել ցանկացած դրվագում:
Երևույթների մասին խոսելիս ոչ թե պետք է քավության նոխազներ գտնել, այլ փորձել օբյեկտիվորեն վերլուծել տվյալ երևույթի բոլոր դրվագները: Ես ինքս ժամանակին խորհուրդ եմ տվել պարոն Հակոբյանին չմտնել այդ դաշտ և նման ֆիլմի նկարահանումը թողնել ոլորտի պրոֆեսիոնալներին: Բայց ես դեռ չեմ դիտել այդ ֆիլմը և առանց այն դիտելու երբեք գնահատականներ չեմ հնչեցնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել