Անվտանգության մի քանի կանոններ կան. Առաջինը, եթե ոզնին սափրված է, Երկրորդ, եթե հետույքը Ձերը չէ, Երրորդ, եթե դաշնակցությունն է հանձնարարում:

Դաշնակցության շարքերի ամրության, կարգապահության և անմնացորդ նվիրվածության միֆը, սակայն, վերջին շրջանում սկսել է սասանվել: Հայտնվել է մի կազմակերպություն, որի անդամները շրջում են հանրապետության մարզերում և ՀՅԴ երդվյալ անդամներին համոզում լքել հարուրամյա կուսակցության շարքերը՝ հիմնական փաստարկ բերելով իշխանությունների հետ համագործակցությունը:

Այդ մասին իր մտահոգությունն է հայտնել ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Տեսակետ կա, որ այդ կազմակերպությունը Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած «Հիմնադիր խորհրդարանն է», քանի որ ՀՅԴ-ն լքածները հիմնականում գնում են այնտեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել