Դիտում եմ լուրերը և պարզում, որ Հայաստանում Հայ գիտական և ոչ միայն գիտական միտքը ալեկոծված է: Պարզվում է` հուշարձանների մոտ տեղակայված տեղեկատվական ցուցանակների տեքստերի մեջ բազմաթիվ սխալներ կան: Այդ ցուցանակները տեղադրվել են Հայաստանի անկախությունից 17 տարի անց` 2008-ին: Գաղափարի հեղինակը մի ամերիկացի է, որը տարիներ շարունակ ապրում է Հայաստանում և հովանավորներ էր գտել ծրագրի իրականացման համար: Անկախության առաջին մի քանի տարիները հասկացանք` կռիվ էր տեղեկատվական ցուցանակների համար, ժամանակ չկար, դրամ չկար, բա հետո՞: Մինչև հիմա հուշարձաներ կան, որտեղ դրված <<տեղակատվական>> ցուցանակները իրենք պատմական հուշարձան են, քանի որ դրանց վրա գրված է, որ հուշարձանը պահպանվում է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել