Հաջողության և անհաջողության սահմանը 
Գիտեք` ինչո՞վ է տարբերվում հաջողակ մարդը, անհաջողակից? Ամենահեշտը կարող եք պարզել զրուցելուց: Երբ խոսում ես հաջողակ մարդու հետ իր պլանների մասին, ապա նա կասի, թե ինչ է պլանավորել և, երբ այն կիրականացնի: Իսկ անհաջողակ մարդու հետ պլաններից խոսելիս, /եթե իհարկե պլաններ ունի/, նա հիմնականում օգտագործում է “ Ես հույս ունեմ` այն մի օր կիրականցնեմ” և նմանատիպ այլ արտահայտություններ: Հենց սա էլ անհաջողության բանալին է:
Իսկ գիտեք, թե ինչո՞ւ են անհաջողակները օգտագործում “մի օր”, “հույս ունեմ”, “ես կցանկանայի” և նմանատիպ այլ արտահայտություններ? Որովհետև այն հնարավորություն է տալիս խոսափել իր ասածները կատարելու պատասխանատվությունից, և այն չիրականանալու համար մեղադրել բոլորին, բայց ոչ երբեք իրեն: Եթե նա իր համար նշանակի ժամկետ և չկարողանա այդ ժամանակահատվածում կատարել, ապա նա կձախողվի, իսկ անհաջողակները տանել չեն կարողանում ձախողումը: Հաղթողներ չեն վախենում ընկնելուց, որովհետև գիտեն հաջողությունը ձևավորվում է և կառուցվում սխալների ու ձախողումների վրա:
Յուրաքանչյուրը ինչ-որ բան երազում է կամ ցանկանում հասնել: Կա մեկ տարբերություն նպատակի և երազանքի միջև: Նպատակը դա երազանքն է գործողություններում: Մենք բոլորս երազում ենք բարվոք կյանքի, երջանիկ ընտանիքի, հարազատներին օգնելու և նման այլ բաներ մասին: Սակայն ձեզանից քանի՞սն ունեի նպատակ հասնելու իր երազանքին: Եթե դուք ունեք նպատակ, ապա նշե՞լ եք ժամանակ, այն հասնելու համար, թե ուղղակի ասել եք. “ Ես դա մի օր կանեմ” կամ “Ես հույսով եմ` այն կկատարվի”:

Նպատակը առանց հստակ ժամանակի դա նպատակ չէ:
Եթե դուք ցանկանում եք ինչ-որ բանի հասնել կյանքում, ապա անհրաժեշտ է ժամանակահատված կամ վեջնաժամկետ, որի ընթացքում պիտի գործեք նպատակին հասնելու համար: Սա կօգնի ձեզ հավաքել ուժերը և հասնել դրան, ոչ թե նստել և մտածել . “Ինչ-որ մի օր ես կհասնեմ նպատակիս ”: Մի վախեցեք պարտվելուց: Իմացեք, որ ձախողումը անհրաժեշտ է հաջողության համար: Դուք չեք գտնի մի հաջողակ մարդու, որը երբեք չի ձախողվել ինչ-որ հարցում:
Ուստի մի դանդաղեք, գործեք հենց հիմա: Գրեք ձեր երազանքները և այն ժամանակահատվածը, որի ընթացքում դա պետք է կատարեք:
Բարին ընդ Ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել