«Երեկ ԱԺ գարնանային նստաշրջանի աշխատանքները լուսաբանող լրագրողները հանկարծակի եկան՝ ստանալով իրենց բեյջերը: Դրանք անսովոր մեծ չափերի էին եւ հիշեցնում էին նոթատետրեր, որտեղ կարելի էր պատգամավորների մասին հշողություններ զետեղել: Առաջին անգամ ԱԺ պատմության ընթացքում, լրագրողների լուսանկարները փակցված էին նաեւ բեյջի հակառակ կողմում, որպեսզի վերջինս չփորձի խուսանավել, ու պատգամավորների հանրությունը չտեղեկանա նրա ով լինելու մասին:

Ի դեպ, բեյջերը քառագույն էին, թերթերի լրագրողներինը՝ դեղին, հեռուստալրագրողներինը՝ կապույտ, կայքերինը՝ վարդագույն, իսկ գործակալության լրագրողները կրելու են բաց դարչնագույն բեյջեր: Այս ջրբաժան գունավորումը, թերեւս տանելի կլիներ, եթե բեյջերը անհարմարություն չստեղծեին դրանք կրող լրագրողների համար:

Նիստերի դահլիճից դուրս եկող ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը «ՉԻ» լրագրողի հարցին, թե «Ձեզ դո՞ւր են գալիս նման անհարմարավետ բեյջերը», պատասխանել է. «Իհարկե դուր են գալիս: Եթե ես եմ ընդունել նման որոշում, ուրեմն դուր են գալիս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել