Թերթը զրուցել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Նելսոն Մինասյանի հետ

–Օրերս տեղի ունեցած ջարդն արցախցիները հիմնավորում են նրանով, որ ԼՂՀ ժողովուրդն իբր դեմ էր նման միջոցառման անցկացմանը: Այդպե՞ս է:

–Վաբշետո հա: Մեզ մոտ՝ Ղարաբաղում, ընդունված չեն նման ակցիաները: Մենք հոգնել ենք նման բաներից: Այդ ակցիա կազմակերպողներին նախապես զգուշացված է եղել, որ չգան։ Բայց նրանք չլսեցին ոչ մեկին, որոշեցին գալ ակցիա կազմակերպել, որ երեխեքը իբր Ղարաբաղում չծառայեն.
որ իշխանափոխություն անեն, մի խոսքով՝ հիմար-հիմար բաներ: Նման ակցիա անել պետք չէր: Մենք ապրիլի 24-ին ընդառաջ հրավիրել ենք ամբողջ աշխարհին, իսկ իրենք եկել ակցիա են անում: Ժոդովրդի մեջ ցեց են գցելու ու ի՞նչ:

Ակցիա անելը մեզ մոտ ընդունված չէ: Խորհուրդ կտամ, որ Հայաստանն էլ նման ակցիաներից հեոու մնա, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Դրա վերջբ Ուկրաինան է, Արաբական երկրները: Ի՞նչ են անում, ինչի՞ են անում: Մենք տենց բաների ժամանակը չունենք: Եթե երկրի վարչապետը, նախագահը, Ազգային ժոդովը չի՝ ուրիշ ով կարող է ակցիա անել»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել