Այ քեզ բան... 
•· Հրեա գիտնականները հայտնաբերել են, որ երջանիկ ամուսնությունը նվազեցնում է սրտի կաթվածից մահանալու հավանականությունը: Պարզվել է, որ այն տղամարդիկ, ովքեր 1963 թվականին միայնակ են եղել, հաջորդող 34 տարվա ընթացքում նրանց 8.4 տոկոսը մահացել է: Ամուսնացածների շրջանում այդ թիվը կազմել է 7.1 %: Տարիքի, ընտանիքի մեծության, ծխելու, ճարպակալման առկայության, հիպերտոնիայի, շաքարախտի և այլնի վերաբերյալ որոշակի ճշգրտումներ անելուց հետո բացահայտվեց, որ ամուսնացած և միայնակ տղամարդկանց մոտ կաթվածից մահանալու հավանականությունը կազմել է 64 %: Ամուսնությունից դժգոհ տղամարդկանց մոտ սրտի կաթվածի հավանականությունը նույնպես 64 %-ով ավել է, ի տարբերություն երջանիկ ամուսնություն ունեցողների: 
•· Բալզակը ամեն մի ստեղծագործություն գրելուց, փակվում էր սենյակում, վարագույրները ծածկում, մոմի լույսի տակ սկսում էր ստեղծագործել:

•· Սաուդյան Արաբիայում 2008թվականին 50-ամյա մի կին ամուսնալուծվել է, քանզի իր ամուսինը ցանկացել է տեսնել կնոջ դեմքը, այն ժամանակ, երբ նա քնած է եղել: Մինչ այդ ամուսինը չի տեսել իր 30 տարվա կնոջ դեմքը:

•· Կալիֆորնիայում 48-ամյա ուսուցչին աշխատանքից ազատվելուց հետո,խոստովանել է, որ 17 տարի աշխատել է որպես ուսուցչուհի, բայց չգիտի ոչ գրել, ոչ էլ կարդալ:

•· Ամենաթանկ ատամի արժեքը եղել է 4650 ԱՄՆ դոլլար, որը վաճառվել է 1727 թվականին: Գնորդը այդ ատամը ամրացրել է իր մատանուն որպես քար: Իսկ ատամի տերը եղել է Իսահակ Նյուտոնը:
 
•· Արևմուտքում կանայք կրում են այսպես կոչված մայրության մասին վկայող մատանի, ավելին այդ մատանու վրա կա այնքան քար, որքան երեխա ունի:
 
•· Եթե մինչև այժմ արտադրված Կոկա-Կոլան լցվի ապակե շշերի մեջ և շարվի շղթայով, ապա այն հնարավոր կլինի պտտել երկրագնդի շուրջը 21161 անգամ:

•· Օրական` ամեն վայրկյանում Կոկա-Կոլա ընկերության մոտ 12.000 ըմպելիք է սպառվում աշխարհում:

•· Կոկա-Կոլա բառը աշխարհում ok բառից հետո ամենաշատ օգտագործվող բառն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել