Ցածրորակ ֆիլմեր Ցեղասպանության մասին մի՛ «արարեք»! Ամոթ է: Համազգային ողբերգությունն այսպես ծաղրի չի կարելի ենթարկել: Մի հզոր ֆիլմը կարող էր ամբողջ աշխարհը ցնցել: Նման ֆիլմեր կան ու շատ մեծ ազդեցություն են թողել: Չորս կողմից` «հարյուրամյա՜կ»: Այսքան ժամանակ կար` 100 տարի, բայց մի՞թե հնարավոր չեղավ մի ֆիլմ նկարահանել, որը կարողանար իր սցենարով, որակով, ծանրությամբ քարը տեղից շարժել։ Գործը գլխից բռնելը չսովորեցինք: Հայաստանի իշխանությունները, մշակույթի նախարարությունը, «հայ դատերն» ու դրա նման մի տասնյակ «խմբերը» մի՞թե չկարողացան սույն նպատակի համար այսքան տարիներ իրենց հատկացված/«նվիրաբերած» միլիոնավոր դոլարներից մի քիչ ԶԻՋԵԼ ու մի լուրջ ֆիլմ նկարահանել։ Սա նույնիսկ ռազմական ծախսերից կարելի էր հատկացնել, քանի որ դրա ուժը տանկից ու հրթիռից էլ զորավոր է: Կրկին ուշացանք գնացքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել