Ուրախ եմ, որ թերթի խմբագիրը հասկացավ իր սխալը` տեղադրեց ձայնագրված խոսքերս, դրանով իսկ ցույց տալով, որ դրանք որևէ կապ չունեն իր կողմից ընտրված ինտրիգային վերնագրի ու նախաբանի հետ, ինչպես նաև խոստովանեց, որ երկար ժամանակ ամեն ինչ արել է մեր միջև նորմալ աշխատանքային հարաբերություններին չնպաստելու համար: Ինչ վերաբերում է, թե ում է վստահել ԲՀԿ-ը իր լրատվական ծառայությունն ու իմ պրոֆեսիոնալիզմի հարցին, ապա, կարծում եմ, դրա պատասխանը կարելի է ստանալ բոլոր այն լրագրողներից ու լրատվամիջոցներից, ում հետ ես պատիվ ունեմ աշխատելու, թերևս բացի «168 ժամից»:
Նաև ուզում եմ հուշել խմբագրին, որ հայ կնոջը հարիր չէ անձնական վիրավորանքներով խոսել և առաջարկում եմ զերծ մնալ դրանցից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել