1.Բժշկակության պատմության մեջ ամենաերկար վիրահատությունը ձվարանի կիստայի հեռացումն է եղել: Այն տևել է 96 ժամ (4 օր): Վիրահատությունից հետո հիվանդի քաշը 280-ից իջավ 140:
2. Մարդու մարմնի ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1980 թ. Ատլանտայի բնակիչ Ուիլլ Ջոնսոնի մոտ: Հիվանդանոց դիմելու պահին նրա մարմնի ջերմաստիճանը եղել է 46,5°C: Հիվանդանոցից նրան դուրս գրեցին 24 օր անց:
3. Մարդու ստամոքսից հանվել է մազերի խուրձ, որի քաշը 2,35 կգ էր:
4. Ամենաշատ ինսուլինի ներարկումներ արվել են բրիտանացի Սեմյուել Դեվիդսոնին` 78 900 ներարկում:
5. 1994 թ. փետրվարի 23-ին գրանցվել է մարդու մարմնի ամենացածր ջերմաստիճանը: Կանադայի 2-ամյա բնակիչը` Կարլի Կոզոլովսկին, տան դուռը փակվելու պատճառով վեց ժամ մնացել է -22°C պայմաններում: Նրա մարմնի աստիճանը իջել էր մինչև 14,2:
6. Ամենաշատ վիրահատված մարդը Ամերիկայի բնակիչ Չարլզ Իենսենն է: 1954-ից մինչև 1994 թ. նա վիրահատվել է 970 անգամ:
7. 42-ամյա կնոջ վիրահատության ժամանակ բժիշկները նրա ստամոքսից հանեցին 2533 օտար մարմին, որից 947-ը անգլիական քորոցներ էին: Պարզվում է՝ կինն առարկաներ կուլ տալու մոլուցք է ունեցել:
8. Ամենաշատ հաբեր ընդունել է Զիմբաբվեի բնակիչ Կիլները: 21 տարվա բուժումների ընթացքում նա ընդունել է մոտ 565 939 դեղահաբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել