MHM93101 copyNyut.am-ը գրում է․

«Նախորդ տարի սահմանված արագությունը գերազանցելու մոտ 29 հազար դեպք է արձանագրվել, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարող 3466 վարորդ, վազանց կատարելու 6566 դեպք է գրանցվել: Վարելիս ծխելու և հեռախոսով խոսելու դեպքերը նվազման միտում են դրսևորել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս տվյալները ներկայացրեց ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ ճանապարհային ոստիկանության տեսուչների արձանագրած խախտումների արդյունքում 2014թ-ին պետբյուջե է մուտք արվել ավելի քան 3 մլրդ դրամ, իսկ արագաչափերի գործարկման արդյունքում` 8.5 մլրդ դրամ:

ՃՈ պետն ընգծեց, որ արագաչափերը տեղադրվում են` հաշվի առնելով տեղանքի առանձնահատկությունները, երթևեկության ծանրաբեռնվածությունը, ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական վերլուծությունը. «Բոլոր քաղաքակիրթ երկրներում արագաչափերը կիրառվել են և կիրառվում են: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել