Էդվարդ Միրզոյանի մահը այն եզակի կորուստներից է, որ որբացնում է ժողովրդին, փաստում, որ ապրում ենք վերջին մոհիկանների ժամանականերում և որ այդ ժամանակներն անգամ ավարտին են մոտենում: Կոմպոզիտորի բազում աշակերտներ կան, սակայն փոխարինողները բացակայում են: Միրզոյանն իր ժամանակի մեծ ստեղծագործողներից էր և նրա մեծությունը ժամանակի մեջ ավելի ակնառու է դառնալու: Մեծությունները տարիք չունեն: Իր սերնդին միանալու գնաց մեր մշակույթի ևս մեկ խոշոր գործիչ: Կորուստը անդառնալի է և անսփոփելի: Ցավակցում եմ ընտանիքին, ընկերներին և հարազատներին և մեզ բոլորիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել