Գնալով հակվում եմ նրան, որ Հայաստանում ինչ-որ օրենք պետք ա ընդունենք, որով ինչ-որ ցենզ կսահմանվի, թե մեր աստղերն ու գլամուրային դեմքերը երբ կարող են հանդես գալ ռուսական հեռուստատեսությամբ, թե չէ գնում ու խայտառակ են անում...

Սոնա Շահգելդյանը վաղուց ա մեմ ռուսական յութուբում, Հայկ Կասպարովը МTV-ով խայտառակ էղավ, երբ իջնող վարագույրի տակ արդեն պո պլաստունսկի էր մայմունություն անում, հիմա էլ էս չոլկով տուշկանչիկը... Լյով (древнеармянское имя` էս գիտունի ասելով) Բադալյան...

Արա, ասա իբր ստեղ արածդ ի՞նչ էր, որ մի հատ էլ գնացել, ընգել ես մի հաղորդման մեջ, որը Ռուսաստանի ամենահորթ աուդիտորիան ա նայում։ Գնացել՝ գնացել ես, արա պարտադիր ա՞ վաստակաշատ նարցիսի ու պադկաբլուչնիկի պես պահել քեզ՝ հերիք չի, մի հատ էլ չգիտես ինչի՝ լեզգինկա պարել։ Էդ է՞դ կարգի լավ ես ենթարկվում դռեսսիռովկեքի, լավ ա ցիրկի կենդանիների պես օղակի միջով չէիր թռնում ու շրջանով վազում՝ «տգդին-տգդին» գոռալով...

Մի հատ նռան ծառի շիթիլ էլ վերցրել, գնացել ես, իբր աղջկա սիրտ գերես, էն էլ ավելի շատ պատմեցիր, թե ինչ թույն դեմք էիր ստեղ։ Տո ի՞նչն էիր թույն դեմք, էնքան անտաղանդ ու անգրագետ էիր, որ ոչ եթերային խոսք ունեիր, ոչ էլ եթերային տեսք էիր կարողանում ապահովել, արդյունքում շամպայնի պռոբի պես թռար տելե-ից։ Հիմա էլ գնացել ես՝ ռուսների դեմը տուզիկություն ես անում ու մե՞զ ես խայտառակում։ Գոնե մի քիչ տղամարդավայել պահի քեզ, այ Լյով։

Կից նյութն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել