Orer.am-ը գրում է․

Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց «Շրջանառության հարկի մասին» օրենքին կոնկրետ լուծում տալ

Ազգային Ժողովում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող քաղաքացիների խնդիրը.

«Հարցի հետաձգումը հարցի լուծում չէ: Մենք առաջարկում ենք ընդմիջմանը ձեզ մոտ հրավիրել բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին և կառավարության՝ այս օրենքի պատասխանատուներին, և միասին փորձենք օրենքում փոփոխություններ անել, ոչ թե հետաձգելով` այլ հարցին կոնկրետ լուծում տալ»:

Պատասխանելով Նաիրա Զոհրաբյանին ԱԺ նախագահ  Գալուստ Սահակյանն ասաց, որ այսպես թե այնպես հարցը օրակարգում է և այն դրված է քննարկման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել