Կյանքը լի է անակնկալներով: Ցավոք, ոչ միշտ այսպիսի հաճելի.

1. Ֆենշույի վարպետ Փիթեր Չան Չուն-չուենը միլիարդ դոլար է ժառանգել իր հաճախորդից

1.-Peter-Chan-Chun-chuen-Fengshui-expert-inherits-a-billion-from-a-billionaire-client

Ֆենշույի վարպետը չկարողացավ իր հաճախորդուհի Նինա Վոնգին պարգևել անվերջ կյանք: Սակայն Փիթերին հաջողվեց ոգեշնչել իր հաճախորդուհուն այն աստիճան, որ միլիարդատիրուհին նրան թողեց իր ողջ կարողությունը:

2. Ուսանողը ժառանգել է 950 միլիոն դոլար մոռացված հորեղբորից

2.-Student-inherits-950-million-from-a-forgotten-uncle

Սերգեյ Սուդևը սովորում էր լրագրողի մասնագիտությամբ, երբ հորեղբայրը, որի հետ նրանք կապ չէին պաշտպանում արդեն 10 տարուց ի վեր, նրան կտակեց 950 միլիոն ԱՄՆ դոլար: Վատ գումար չէ երիտասարդ մոլդովացու համար:

3. Երեք եղբայր ժառանգել են 100 միլիոն դոլար տատիկից

3.-Three-siblings-inherit-100-million-from-estranged-grandma

Պելադի եղբայրներին կյանքը երես չի տվել: Նրանց մայրը հարուստ ընտանիքից էր: Սակայն մայրը բոլոր կապերը խզել էր հարազատներից, իսկ ավելի ուշ իր տղաներից նույնպես: Երկար տարիներ եղբայրները ապրում էին տարբեր հնոտիքների վաճառքից ստացած գումարներով: Եվ անսպասելիորեն նրանք դառնում են տատիկի ժառանգները՝ տատիկի, որին նույնիսկ չէին էլ ճանաչում:

4. Կինը ժառանգել է 40 միլիոն դոլար հայրիկից, ում երբեք չի տեսել

4.-Maid-inherits-40-million-from-a-father-she-never-met

Էմմա Պաոլոն հասարակ արգենտինացի աղջիկ էր: Ավելի ուշ նա իմանում է, որ նա հարուստ բարոնի աղջիկ է և որ բարոնը մահացել է 1983թ: 9 տարի դատական քաշքշուքներից հետո Պաոլոն տուն է վերադառնում որպես հարուստ կին:

5. Շունը ժառանգել է 12 միլիոն դոլար իր տիրուհուց

5.-Dog-inherits-12-million-from-owner

Հյուրանոցների տիրուհի Լեոնա Հելմսլին թողել է իր ժառանգության մի մեծ մաս իր շանը՝ Չարիկին: Այժմ շունն ունի 12 միլիոն դոլար գումար, ինչի պատճառով նա համարվում է աշխարհի ամենահարուստ և երջանիկ շունը: Նա կարող է իրեն թույլ տալ յուրաքանչյուր շնային հաճույք:

6. Անտունը փախավ հարստությունից

6.-Homeless-man-gets-rich-but-runs-away

Բոլիվիայում բնակվող անտուն տղամարդը, փախել է ոստիկանությունից: Ոստիկանությունը ընդամենը ուզում էր նրան հայտնել, որ նա ժառանգել է 6 միլիոն դոլար: Խեղճին թվացել էր, որ իրեն ուզում են ձերբակալել խմիչքների և թմրանյութերի համար: Միստեր Մարթինեսը մինչ օրս թաքնվում է ոստիկանությունից:

Շարունակությունն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել