ԱՄՆ-ում USArmenia հեռուստաընկերությամբ շուտով եթեր է հեռարձակվելու նոր «Բախտաբեր» հեռուստասերիալը: Նախագծում ներգրավված են ճանաչված դերասաններ Սոս Ջանիբեկյանը, Սարգիս Գրիգորյանը, Էթերի Ոսկանյանը, Անժելա Սարգսյանը, Հարություն Մովսիսյանը, Սոֆի Դևոյանը, Գոհար Իգիթյանը և ուրիշներ, գրում է Slaq.am-ը: Լուրը ճշտելու համար զրուցեցինք ֆիլմի պրոդյուսեր Էդգար Ավագյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը:
«Այո՛, ֆիլմը եթեր է հեռարձակվելու USArmenia հեռուստաընկերությամբ՝ փետրվարի 2-ից: Հեռուստասերիալում հանդես են գալիս ոչ միայն ձեր կողմից նշված դերասանները, այլև շատ ուրիշ սիրված և սպասված պրոֆեսիոնալներ: Սցենարի հեղինակն է Անահիտ Մխիթարյանը, ում արդեն գիտենք «Աննա», «Գեներալի աղջիկը», «Որբեր», «Որբեր-2», «Ամնեզիա» հեռուստասերիալներից: Ֆիլմի ռեժիսորը Վահե Սայանն է, ով նաև «Դժվար ապրուստ», «Կյանքի գինը», «Ոստիկաններ», «Դիմակահանդես» և մի շարք այլ սիրված սերիալների ռեժիսորն է եղել»,- նշեց պարոն Ավագյանը:
Ինչ խոսք, հեռուստասերիալում ներգրավված թե՛ դերասանական կազմը, թե՛ նկարահանող անձնակազմը բավականին հետաքրքիր արդյունքներ են խոստանում: Հաշվի առնելով հեռուստասերիալների հայկական շուկայի ներկայիս իրավիճակը՝ այս նոր հեռուստանախագիծը կարելի է համարել բավականին սպասված ֆիլմային այս ժանրի իսկական սիրահարների համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել