Ես երբեք չեմ կիսել «Նախախորհրդարանի»- «Հիմնադիր խորհրդարանի» գաղափարները ու երբեք էլ չեմ կարողանա նրանց հետ նույն գաղափարակիցը դառնալ: Ես չեմ կարող ընդունել մարդկանց մի խմբի, ովքեր ցեղասպանության 100-ամյա տարելիցը դատապարտելու փոխարեն ավտոերթեր են կազմակերպում ու այդ ամենը քաղաքականացնում են, բոլոր հարցերում կարող եք ներքին քաղաքական իրարամերժ քայլեր կատարեք, բայց Արցախի ու Ցեղասպանության հարցերով այստեղ լիակատար փոխհամաձայնություն պետք է լինի: Ցեղասպանության հիշատակի օրը պետք է միասնական լինել, ոչ թե պառակտված: Ամբողջ աշխարհն այս պահին խոսում է մարդկության հանդեպ հանցագործություններից ու հիշատակում է 20-րդ դարասկզբի ցեղասպանությունը, իսկ Հայաստանում մարդիկ դա իրենց համար քաղաքական դիվիդենտ հավաքելու աղբյուր են դարձրել:

Արցախում տեղի ունեցածը նույնպես դատապարտելի է, ոստիկանությունը նման պահվածքի ոչ մի բարոյական իրավունք չունի: Կարևոր չի՝ այնտեղ ազատամարտիկ է ծեծվել, թե սովորական քաղաքացիների կամ տուրիստների խումբ: Մի դարձրեք ազատամարտիկ անունն ինքնապաշտպանական միջոց ու դրանով մի փորձեք առանձնանալ ու մի փորձեք դրանով ինչ-որ հարցեր լուծել: Առաջին հերթին մարդը մարդ է մնում: Ոստիկանությունը պետք է պատասխան տա այս արարքի համար: Ենթադրենք, ուզում էիք բերման ենթարկեիք, էէէ բերման ենթարկեիք, ոչ թե ծեծեիք, ծեծելով հարցեր չեն լուծվում, ծեծելով միայն ոստիկանական համակարգի անունն է ընկնում:

Էն մարդիկ, ովքեր էս ամենից հետո կրկին գլուխ են բարձրացրել ու տարբերակում են հայաստանցի ու ղարաբաղցի եզրույթներով ՀԱՅ-ին, դրանք առանձին կատեգորիայի տականքներ են:

Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել