Արցախում ռաբիզն արգելված է (լիբերալներն ուրախացել էին, երբ Սահակաշվիլին արգելել է շանսոնն իրանց մոտ. ի դեպ, օրինական բան է այդ արվեստով զբաղվելը և հակաօրինական՝ արգելելը)։
Ռաբիզը մեր մեջ ներծծված ու տաս միլիոն հայի համար կարևոր ու ոչ հակաօրինական բան է:
Տեսնես ինչի՞ են արգելել։

Եվ էլի մեկ անկեղծ հարց. հայը հային է ծեծում արտահայտության մեջ կա՞ կետ, թե ով է ում և ինչի համար ծեծում, որ դրել ենք շահարկում ենք։ 
Եթե կա, ապա վատ է, որ միտումնավոր դրդում ենք մեզ ու մեր խեղճ ժողովրդին տարատեսակ ցնցումների (Գյումրու պահերն աչքիս դեմն եկան)։
Եթե չկա, ապա առավել վատ է, որ ոմանք ում (և ոչ անթաքույց) թույլ էր տրված, մոռանում են էլի մեր պարզ մարդու մասին:

Եղավ էդ պահը ու, բնականաբար, որպես գյումրեցի՝ ես եղել եմ հրապարակում, ու դա թաքցնելու չէ, և հպարտ եմ դրանով, բայց ամեն վարկյան հարց կար մոտս հետևանքների ու ներգրավվածների վերաբերյալ պատասխանատվության մասով (ոչ անձնական)։

Ցավում եմ կատարված ծեծ ու ջարդի համար և հույս հայտնում, որ դա ոչ մեկին պետք չէ ու կգիտակցնենք, իսկ մայդանական կոչերի (լիքն են, ովքեր խոստանում են վառել, կախել ոչ ազատականներին) համար ասեմ հետևյալը. արեք, ո՞վ է ձեր ձեռքը բռնել, ու եթե հայը հային պտի էսօր ահաբեկի (ինձ չէ` կանանց ու տարբեր կարծիք հայտնողներին, որոնք ավելի շատ են), ապա ես էդ ազատականությունը համարում եմ ստերիլ ու ոչ ունակ:

Երեկվա լուսանկարները զարհուրելի էին ու դատապարտելի, բայց էսօրվա կոչերն ինձ հիշեցնում են այլ բան, որ կարիք կա ուշքի գալու և ասելու. հերիք եղավ, բոլ եղավ. այս ամենն ազատականություն չէ արդեն, այլ ատելություն և ատելության քարոզ:

Հասկանալով բոլորին` կարծում եմ, որ ողջամտությունն ու բանականությունը դեռ մեր մոտ հետաձգված չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել