Անգամ վիրտուալ տիրույթում մարդ պետք է կարողանա ապահովել դրական մթնոլորտ: Միմյանց անձնական վիրավորանքներ հասցնելու փոխարեն երբեմն հիշեցրեք դիմացինին նրա բնավորության լավագույն գծերի մասին, սարսռազդու տեսարաններ պարունակող տեսանյութերի փոխարեն երբեմն տարածեք հումորային, թեթև տեսանյութեր: 
Միշտ տարածեք հաճելի երաժշտություն, մեր մեծերի գեղեցիկ և անմահ տողերից, նշեք ձեր կարդացած գրքերը, դրանցից մեջբերումներ արեք:
Դրանցով գուցե շատերի մեջ հաճելի հիշողություններ արթնացնեք, մղեք լավ բաներ անելու... 
Տեղի-անտեղի միմյանց մի՛ քննադատեք, եթե ձեզ մի բան դուր չի գալիս, միշտ չէ, որ պետք է արտահայտվել. յուրաքանչյուր մարդ իր կյանքն ունի և իր սկզբունքները:
Իհարկե, այս ամենը չի նշանակում, որ վատ և արատավոր երևույթները պետք է աչքաթող անել. բնա՛վ: Պարզապես միայն վատ բաների վրա կենտրոնանալով՝ դուք ձեր կյանքի ժամերը կապրեք ոչ լիարժեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել