Երեկ զոհեր չեղան Ժիրայր Սեֆիլյան հրամանատարի հմուտ ռազմական տակտիկայի շնորհիվ։ Երբ հասանք այն կետին, որտեղ մեր ճանապարհը փակված էր, և մեզ վրա նշան էին բռնել բարձունքից սնայպերները, նա արդեն նախօրոք հրահանգել էր մեզ, որ մեքենայից որևէ մեկը դուրս չգա։ Նա ինքը դուրս եկավ, գնաց ընդառաջ, խոսեց, և, տեսնելով, որ հրոսակախումբը պատրաստ չէ ճանապարհը բացել, շրջվեց և ավտոշարասյան կողքով անցնելով յուրաքանչյուր մեքենային հրահանգում էր ետ շրջադարձ կատարել։ Ոմանք սկսեցին շրջադարձել, սակայն երբ մեր մեքենան էր փորձում կատարել, հրոսակախումբը հասավ մեզ և թույլ չտվեց շրջադարձել, շրջապատելով մեր մեքենան և սկսվեց։ Մեր հրամանատարին հարևվածել են ետևից, երբ նա շարասյանը ետդարձի հրահանգ տալով ետ էր գնում դեպի վերջին մեքենան։ Իսկ մեր մեքենան, երբ շրջապատեցին, փորձում էին բացել դռները և խլել մեքենայի բանալիները և մեզ քաշել գցել ասֆալտին։ Հարց է ծագում. ինչու՞։ Որովհետև մենք կանայք էինք, և նրանք հույ ունեին մեքենան առևանգել մեզ շպրտելով դուրս։ Սակայն, մենք պայքարեցինք դրա դեմ, նրանք չկարողացան։ Բնականաբար, իրենք էլ էին վախենում, որ կին վարորդը կարող է շփոթմունքից, աֆեկտի տակ, ոտքը դնել գազին և լխճել մեզ շրջապատած հրոսակախմբին։ Իսկ Ժիրայրի հրամանը, որ մենք չլքեն մեքենաները, թույլ չտվեց, որ մենք ձեռնամարտի մեջ մտնենք ասֆալտի վրա և անմիջականորեն իրենց դուբինկայի տակ հայտնվենք և մեքենան դարձավ մեր զրահը։ Իրենց համար հեշտ չէր մեքենայի մեջ մեզ սատկացնելը, և ստիպված մեքենաների ապակիներն էին կոտրում, որ ապակիներով վնասեն և նաև պատուհաններից հարվածեն դուբինկաներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել