ЕSem.am-ը գրում է.

ESem.am-ը տեղեկացրել է, որ դերասանուհի Սաթենիկ Հազարյանը սպասում է իր երկրորդ բալիկին: Դերասանուհու փոքրիկը ծնվել է անցած տարվա դեկտեմբերի 14-ին` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Դերասանուհին աղջիկ է ունեցել, ում իր և որդու ընտրությամբ Լյուսի անունն է տվել:

Ըստ Սաթենիկի` տղան այժմ արդեն պաշտպանում է փոքրիկ քրոջը: «Թույլ չի տալիս ոչ ոք գրկի. իրեն մեծ ու հոգատար եղբոր նման է պահում: Երևի պատճառն այն է, որ ես իրեն ինքնուրույն եմ մեծացրել: Նա գիտի, որ տղամարդ է ու պետք է պաշտպանի մայրիկին ու քույրիկին թե ֆիզիկապես, թե հոգեպես,- ասաց Սաթենիկը և հավելեց,- երբ քույրիկին գրկում են, Ալենը միշտ հայտնվում է. վախենում է, որ գրկեն ու վնասեն նրան»: 

Սաթենիկի խոսքով` երեխայի համար հատուկ քառասունք չի պահել, նույնիսկ զբոսնել է Լյուսիի հետ, սակայն երեխայի` լույս աշխարհ գալու հետո 40-րդ օրը նշել են եկեղեցում: «Ինչպես ասում են, նրան քառասունքից հանեցինք եկեղեցում: Շատ լավ ավանդույթ էր, ինձ դուր եկավ: Լյուսիի առաջին մուտքն էր եկեղեցի»,-ասաց դերասանուհին, ում խոսքով` այդ օրը Տեր հայրը ծանոթացրել է նաև կնունքի մանրամասներին: «Տեր հայրն ասաց, որ մինչև փոքրիկի կնքվելը, չարը կարող է իրեն խփել, կամ աչք կարող է կպնել, իսկ կնունքից հետո կարծես այդ հրեշտակին հանձնում ես տիրոջը»,- նշեց դերասանուհին: 

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել