Այս նկարներն Ավետիսյանների ընտանիքի դեմ ոճրի իրականացման մեջ մեղադրվող Պերմյակովի նկարներն են: Առաջին երկու նկարները հանրությանը հայտնի դարձան այն ժամանակ, երբ Ավետիսյանների տանը հայտնաբերվեցին Պերմյակով մակագրմամբ զինվորական հագուստ և պարագաներ, և 102-րդ ստորաբաժանման կողմից այդ նկարները հրապարակվեցին, ու բոլորը փնտրում էին այնտեղ պատկերված զինվորին: Նկար 3-ը վերցված է Քննչական կոմիտեի կողմից հրապարակված տեսանյութից, որտեղ ամենայն հավանականությամբ շշմած երիտասարդը Պերմյակովն է: Բայց.....
Անզեն աչքով էլ համեմատելիս կարելի է այս նկարներում պատկերված տղաների մեջ գտնել էական տարբերություններ: Երրորդ նկարում տղան այտուցված դեմքով է, աչքերի տակ նկատվում են ուռած հետքեր, և հասկանալի է, որ սրանք կարող են առաջանալ անքնության կամ ծեծի արդյունքում: Բայց երբեք հնարավոր չի մի քանի օրում ձևափոխման ենթարկվեն մարդու ականջները, որոնք ի ծնե լինում և մնում են նույն ձև, եթե վիրահատական միջամտության չեն ենթարկվում: Չեմ կարծում, որ Պերմյակովին այս օրերի ընթացքում ենթարկել են պլաստիկ վիրահատության և փոխել նրա ականջի կառուցվածքը: Նկար 4-ում պատկերված ականջը վերցված է Նկար 1-ից, իսկ նկար 5-ում պատկերված ականջը՝ նկար 3-ից: Համեմատելով այս երկու նկարները՝ տեսանելի են, որ Քննչակա կոմիտեի կողմից հրապարակված տեսանյութի տղայի ականջի կառուցվածքն ամբողջությամբ տարբերվում է Պերմյակովի՝ հետախուզման նպատակով հրապարակված նկարում գտնվող տղայի ականջից: Հիմա հարց: Արդյո՞ք տեսանյութում երևացող տղան Պերմյակովն է, եթե այո, ապա ինչու՞ է ձևափոխվել նրա ականջի կառուցվածքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել