Միայն մի բան ավելացնեմ` ինչպես Գյումրվա սպանդը, սահմանային մահաբեր բախումները, այնպես էլ Արցախի արևմտյան սահմանին կատարված ոճրագործությունը հանդիսանում են սեպտեմբերի 3-ի Մոսկվա-Երևան դավադրության տրամաբանական ու անխուսափելի արդյունքը: 
Ով որ չէր ըմբոստանում Հայաստանի` ռուս-թյուրքական «անշրջելի» դաշինքին միանալուն, ով չէր հասկանում Ուկրաինայում մղվող պայքարի ու Կիևի հաղթանակի կարևորությունն ու անհրաժեշտությունը մեզ համար՝ պնդելով, որ «Մայդան մեզ պետք չէ», ով արդարացնում էր Ղրիմի զավթումն ու չարախոսում էր «եվրոպական փտած արժեքների» մասին, ով ժողովրդավարացման միակ հնարավոր գործընթացը փոխարինում էր ներքին պայմանավորվածություններով և անհանդուրժողականությամբ, չպետք է անկեղծ կամ կեղծավոր զարմանք հայտնի, որ սա պատահեց, և որ Ցեղասպանության հարյուրամյակը մենք դիմավորում ենք նոր Ցեղասպանության մթնոլորտում: Ազատագրումը սկսվելու է Ազատության հրապարակից, համազգային հանրահավաքով ու հանրաքվե վերաճած ժողովրդական ազատ խորհրդարանական ընտրություններով: Այլընտրանքը պալատական հեղաշրջումն է, հեղափոխության փոխարեն նոր տեղափոխություն և վերջնական ցեղափոխություն: Սա իմ համոզմունքն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել