Լավ կռված լինելը դեռ  ցմահ ինդուլգենցիա չի նշանակում, ոչ էլ սրբության երաշխիք։ Ի գիտություն դա չհասկացողների. Հայրենականի առաջին օրերից ու հատկապես Մոսկվայի ճակատամարտում աչքի ընկած մի գեներալ կար, որին արժանացրեցին Խորհրդային Հերոսի բարձրագույն կոչման։ Նրա 2-րդ հարվածային բանակն ամենամարտունակ խորհրդային ստորաբաժանումներից էր՝ մինչև 42 թիվ... 42 թվին էդ գեներալը գերի ընկավ։ Դա ԽՍՀՄ հերոս, գեներալ Վլասովն էր... 
Եթե ավելի մանրամասն էլ է պետք, ապա մտեք Վիքիպեդիա, իսկ ես ուղղակի թեթևակի կասեմ, որ գեներալ լեյտենանտ Վլասովն անցավ գերմանացիների կողմը ու ստեղծեց հանցավոր Ռուսական Ազատագրական Բանակը (РОА), որը բաղկացած էր դավաճաններից ու որ բազմաթիվ զինվորական հանցագործություններ իրականացրեց՝ կռվելով սեփական ժողովրդի դեմ՝ Հիտլերյան դրոշների տակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել