Գյումրիում մեր թույլ նյարդերը և վերլուծական տկար միտքը հետախուզելուց հետո դեսանտ իջան Արցախի դարպասների մոտ։ Սցենարիստը ներվեր, ժամանակ ու ֆինանսներ չի ուզում վատնել գաղափարական դաշտում. հակամարտության օջախն ամենաէրոգեն գոտին է, և բավական է այնտեղ մի քանի արյունարբու տեսարան սարքել, ու սրտից թույլ հանրությունն առանց կողմնակի միջամտության ինքն իրեն կուտի։ Թիրախում միջին վիճակագրական հայի այս մոդելն է. «Ղարաբաղցիք մեր դեմ ԵՆ դուրս եկել, անգամ «իրենց» համար կռված հերոսներին են արյունլվիկ անում», ու այսպես ղարաբաղցի-հայաստանցի ցեցը կրկին ընկնում է հասարակության ջանը, հետո այն սողոսկում է բանակ և երկու հակամարտող զորագնդի բաժանում զինուժը, հետո ինչպես նախկին տեքստերում՝ քաղաքացիական պատերազմ, ապա ռսի օրհնված ոտը, ապա... հայրենիքի մի մեծ կտորի փաթեթավորում մեզ արդեն ծանոթ ձևաչափերով, որից հետո ամենագործունը փյունիկ թռչունի նաղլն է դառնում՝ այսինքն տրանսպլանտացիան խալխի պետության հետ։ 
Հ.Գ- Միայն կատարյալ ապուշն այսօր չի երազի փոփոխություններ, բայց ժամանակն է, որ քաղաքական բոլոր առաքյալները հասարակությանը ներկայացնեն փոփոխությունների հասնելու իրենց ճանապարհային քարտեզը, կանգառ առ կանգառ... և, այո, նրա վերջնական հանգրվանի օրը, տեղը, ժամը....... մնացածը ուղիղ տանում է դեպի փյունիկ թռչունի նաղլը, հավատացեք, խնդրում եմ. հավատացեք։
Հ.Գ-2- Ներվայիններին խնդրում եմ չարձագանքել։ Ավելորդ է ասելը, որ կատարվածը դատապարտելի է. մարդուն չի կարելի արյունլվա անել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել