IMG_1795

Ակտիվ հանդիսատես եմ` պատվիրատու հանդիսատես, մասնակից հանդիսատես, սիրում եմ ծափահարել: Երեկ, որպես ստուգատեսյան ճամբարների մասնակից` լիուլի օգտվում էի ստուգատեսներին 2-րդ պլանից մասնակցելու, ակտիվ հանդիսատեսի իմ դիրքից ու հաճույքով բարձրաձայն-լսելի ծափահարում էի: Ողջո˜ւյն բաց ամենամյա հանրակրթական ձմեռային մարմնամարզական  2-րդ ստուգատեսի բոլոր մասնակիցներին՝  դպրոց առ դպրոց, դասարան առ դասարան, դասվար առ դասվար… Ի՜նչ գեղեցիկ-համերերաշխ-մարզական էին կրթահամալիրի 1-4-րդ դասարանցիները` իրենց դասվար-մարմնամարզության ուսուցչով, ստուգատեսի կազմակերպիչ Դավիթ Ֆահրադյանով ու Նառա Հարությունյանով, մարմնամարզական մեծ սրահում, որ իր թափանցիկությամբ հարմար դահլիճ էր ստուգատեսի բոլոր հանդիսատեսների համար` պապիկի դերում` հուզված տիար Յուրա Գանջալյանի, իր վարժարանային դասարանով, մասնակից սովորողների ծնողների, որ ոգևորված էին մարմնամարզական խմբային-անհատական ելույթով` իրենց երեխայի, երեխայի դասարանի և դասվարի… Մարմնամարզությունը ֆիզկուտուրա կոչվածում, ինչպես մայրենին լեզուների ուսուցման մեջ, առանցք է, հիմք է՝ պիտի դրվածք ունենա… Բռավո՜, սեբաստացիներ` երկու տարեկանից սկսած. մեր խմբասենյակները, կրտսեր դպրոցների հատուկ կահավորված միջավայրերը, այս հոյակապ մարզասրահը, բացօթյա մարզահարապարակները ծրագրային ծառայում են այսպիսի դրվածքին… Շա՜տ, շա՜տ վարժություններ մարմնամարզական, գլուխկոնծիով, գերանաքայլով, պտույտներով, օղակներով, ցատկապարաններով… բատուտով… թռիչքներով ամենատարբեր… Պարանը, օղը, չմուշկը, հեծանիվը, լողը անբաժան պիտի լինեն սովորող-սանից՝ երկու տարեկանից սկսած… Առույգ, կոփված, մարմնի մարզանքից հաճույք ստացող պիտի լինի յուրաքանչյուր տարիքի սեբաստացի, որտեղ էլ որ գործի-լինի…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել