Արամե և Աննա Թովմասյան

Սաղմոսավանք:️ Շնորհավոր սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը:

Մայա Պողոսյան

Եվա Բաղդասարյան

Վաղուց չէի եղել Սրբ. Էջմիածնի եկեղեցում, մոմ վառելն ու հարազատների համար աղոթելը միշտ պետք է։

Սոֆի Մխեյան

Հիմա սիրահարների այգում տոնում ենք սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը։

Արմինկա

Թող Սուրբ Սարգսի բարեխոսությամբ բոլոր սիրող սրտերն էլ ավելի ջերմ ու հաստատուն լինեն իրենց սիրո մեջ... Իսկ «անսեր» սրտերում վերջապես բորբոքվի այդ աստվածային զգացմունքի մի կայծ գոնե, որը խնամելու ու փայփայելու դեպքում կվերածվի մի հսկա անշեջ խարույկի:

Սիլվա Հակոբյան

Սիրելի սիրահարներ, շնորհավորում եմ Ձեզ սիրո տոնի կապակցությամբ և ցանկանում, որ սիրո բարեխոս Սուրբ Սարգիսը միշտ Ձեզ երջանիկ պահի ձեր սիրելիների կողքին ու հավերժ սեր պարգևի Ձեզ...

Շուշաննա Թովմասյան

Սերն այն զգացմունքն է, որը ստիպում է ժպտալ առանց պատճառի, թռչել առանց թևերի, տեսնել գույներ, որոնք անտեսանելի են մյուսների համար: Ուրեմն թո՛ղ բոլորս էլ վայելենք կյանքում այս զորեղ զգացմունքը և լինենք երջանիկ: Շնորհավո՛ր սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը։ 

Հրաչուհի Ութմազյան

Happy Saint Sargis day!!!

Անահիտ Սիմոնյան

Շնորհավոր Սուրբ Սարգսի տոնը

Նազենի Հովհաննիսյան

Սա էլ իմ բաժին աղաբլիթն էր։) հազիվ կերա։))) Հիմա շուտ քնելու համար ունեմ երկու կարևոր շարժառիթ. 1. Քնեմ, որ Ջուր տվողիս հանդիպեմ երազում։)) 2. Վաղը Սբ. Սարգսի արագահաս բարեխոսությամբ սիրահարների այս տոնն արդեն 10 տարեկան է։։) Ժպիտով եմ հիշում այն օրերը, երբ տասը տարի առաջ՝ առաջին անգամ, Արարատյան Հայրապետական թեմում քննարկում էինք մանրամասները տոնի անցկացման։ Եվ ահա, տասը տարի անց, Նավասարդ Սրբազանի հիշեցմամբ և օրհնությամբ, վաղը Սիրով տոնելու ենք Սբ. Սարգսի տոնը՝ երկար ու հետաքրքիր տոնակատարությունների մե՜ծ ցանկով և ամփոփիչ նվեր-համերգով Բոլոր սիրահարներին հենց Սիրահարների այգում, 16.00-ից սկսած։ Հաճելի է տասը անց կրկին բեմում կանգնած՝ ասել. ...Թող սիրո արագահաս բարեխոս Սբ. Սարգիսը օրհնություն ու անսպառ սեր շնորհի բոլոր սիրահարներին։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել