Իմիջիայլոց...
Այսօր Բերձորի մոտ դաժան ծեծի են ենթակվել հիմնադիր խորհրդարանի ավտոերթի մասնակիցները: Նրանց թվում է Ժիրայր Սեֆիլյանը: Փաստ է, որ ծեծն ու վախեցնելը ներկա ռեժիմի հիմնական գործիքակազմի բաղադրիչներից են: Բայց որ Սեֆիլյանն ու մյուսները սխալ պահ են ընտրել «Հարյուրամյակը առանց ռեժիմի» ակցիայով Ղարաբաղ հասնելու, դա էլ է փաստ: Ախր ի՞նչ իմաստ ունի հայտարարել՝ «Հարյուրամյակը առանց ռեժիմի», երբ նախախորհրդարանի անդամներից շատերը կամ «պետական պատվեր» են կատարում, կամ էլ դրսից են «սնվում»: Կամ արդյո՞ք բարոյական է Ղարաբաղում ներքին անկայունություն մտցնելը, երբ Ղարաբաղը զբաղված է իր սահմաններն ամրացնելով: Կարծում եմ, նույնը նաև Հայաստանը: Ու ամեն տեսակ սարքովի քաղաքական թիթիզություններն այս պահին բոլորովին պատեհ չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել