Ինչպե՞ս ստացվեց, որ ՀՀ իշխանությունները Հայաստանի տարածքում թույլատրել են ավտոերթը, իսկ Արցախի իշխանություններն այդ գործողությունը համարել են վտանգավոր և ոստիկանական ուժի միջոցով կասեցրել։

Հայաստանի Հանրապետությունը, ըստ միջազգային իրավունքի, չի կարող թույլ տալ օգտագործել իր տարածքը որևէ ուրիշ պետության դեմ գործողություններ կազմակերպելու և իրականացնելու համար։ Եթե Հիմնադիր Խորհրդարանի՝ դեպի Արցախ ձեռնարկած ավտոերթն իր մեջ իսկապես վտանգ էր պարունակում ԼՂՀ համար, ապա ՀՀ իշխանությունները պարտավոր էին այդ գործողությունը կասեցնել դեռևս ՀՀ տարածքում։

Այն փաստը, որ ՀՀ ոստիկանությունը որևէ գործողություն չի կատարել ավտոերթը կասեցնելու համար, հանդիսանում է ապացույց, որ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար սատարել են, որպեսզի միջպետական սահմանում տեղի ունենա բախում ՀՀ քաղաքացիների և Արցախի ոստիկանության միջև։ Նման կոնֆլիկտի հրահրումը և դրան սատարումը թշնամական գործողություն է հայ ժողովրդի հանդեպ, որը վնաս է պատճառել ՀՀ քաղաքացիներին, Արցախի իշխանություններին և պետականությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել