Ոստիկաններ կան, որ մարդկանց անօրինականություններից պաշտպանելու փոխարեն իրենք են անօրինականություններ անում, Ազատության հրապարակում կառավարություն են նշանակում և օրենքներ ընդունում, մինչդեռ Ազգային ժողովում հավաքվածները միտինգի են վերածում շատ նիստեր, տեղեկատվություն տարածող մարմիններն ապատեղեկատվություն են տարածում, դատարանում փոխանակ ապացուցեն, որ մարդ հանցանք է գործել, պահանջում են, որ ինքն ապացուցի, որ չի գործել, ով ինչպես կարողանում է՝ կաշառք է վերցնում, բայց բոլորը դժգոհում են, որ իշխանությունները չեն կարողանում լուծել կոռուպցիայի խնդիրը, բոլորը մտահոգված են հասարակության և պետության ապագայով, բայց երկիրն ապրում է արդեն միջնադարյան անմարդկային բարքերով... Տեսնես սենց մինչև ու՞ր... Տեսնես մինչև վերջ սենց է՞ լինելու, թե՞ հենց սա էլ մեր վերջն է լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել