Ես գիտեմ և հստակ ու պարզ գիտեմ, որ ներկա միջազգային խառը դրության պայմաններում Հայաստանի ներքին կայունությունն առաջին ու ամենակարևոր հրամայականն է։
Մինչև ամառ քաղաքական ցանկացած ապակայունացման դեպք դաժանորեն կճնշվի կոպիտ ու բիրտ ուժով։ Դա շատ պարզ ու հասկանալի, նաև ընդունելի գործելաոճ է։ Երկրի շահերն այս պայմաններում դա են պահանջում։ 
Այո, հիմա պիտի նստենք ու սպասենք հարմար պահի։ Այդ բոլոր սադրանքների ինտենսիվացումը հենց դրա նշանն է, որ ինչ-որ ուժեր մեր շահերին չհամապատասխանող բաներ են ուզում նախաձեռնել մեր երկրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել