Ազերիական լրատվական կայքերը հաղորդում են, որ Քելբաջարի շրջանային դատախազության կողմից քրեական գործ է հարուցվել անցած տարվա հունիսի 11-ին Քելբաջարի շրջանում Հասան Հասանովին հայերի կողմից սպանելու փաստի առթիվ... Հենց այսպես՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս... Ազերիներին, որոնք իրական կյանքում տառապում են պարտվածի և թերարժեքության բարդույթներով, մնում է ամբողջ կյանքում բավարարվել «ՎԻՐՏՈՒԱԼ» հաղթանակներով և գործունեությամբ... Պարզվեց, որ ազեր-կոյունլուները ոչ միայն «կազմակերպում» են Միլի Մեջլիսի և նախագահական ընտրություններ ԱՐՑԱԽԻ տարածքում, որին մասնակցում են այդ շրջանների բնակիչները, այլև պետական գումարները մսխելու համար թղթի վրա բացել են դատախազության և այլ գերատեսչությունների ներկայացուցչություններ, որոնք շատ ակտիվ «գործում» են... Հենց այս ակտիվության նշույլներից մեկն էլ եղավ «Քելբաջարի շրջանային դատախազություն» կոչվածը, որն իր գոյության մասին իմաց տալու և անգործության մեջ չմեղադրվելու համար քրեական գործ է հարուցել հայերի դեմ «շիրիմասեր» Հասան Հասանովին սպանելու համար, ով իր երկու ընկերների հետ ժամանել էր Քարվաճառ և բարեկամների գերեզմաններին այցելելու հետ մեկտեղ սպանել էր երկու և վիրավորել մեկ մարդու... Բայց ազերիներին դա չի հետաքրքրում... Հայ սպանողը նրանց մոտ ՀԵՐՈՍ է... Այս պարագայում ինձ հետաքրքրում է, թե այդ դատախազությունն ՈՒՄ դեմ է կոնկրետ քրեական գործ հարուցել... Ըստ ազերիական ԶԼՄ-ների՝ ՀԱՅԵՐԻ դեմ... Երևի ԲՈԼՈՐ հայերի դեմ...
Հ.Գ. Աղ և կարա կոյունլուների հետնորդներին ամեն ինչում մնում է բավարարվել ՈՉ ԻՐԱԿԱՆՈՎ... ԴԱՍԱԼԻՔ Ի.Ալիևը Twitter-ում ՌԵՄԲՈ է դառնում... Պարզվում է՝ ազերիական բանակը վերջերս հռչակվել էր աշխարհի ամենամարտունակ բանակներից մեկը, որտեղ հայերը տեղ չէին գրավել... Այդ հանգամանքն ուղղակի հրճվանք էր առաջացրել մանր կճղակավորների մոտ... Հիմա էլ Քարվաճառի ՎԻՐՏՈՒԱԼ ազերիական դատախազությունը Վիրտուալ քրեական գործ է հարուցում ՀԱՅԵՐԻ դեմ... Ու այսպես շարունակ... Արդեն չեմ զարմանում... Գոյություն չունեցող «հնագույն ազերիների» համար մնում է բավարարվել ՈՉ իրականով, որովհետև իրական կյանքում ամեն ինչ «տեր» ունի, իսկ վիրտուալ աշխարհում Ի.Ալիևը դառնում է աշխարհի ամենաՆԱԽԱԳԱՀԸ` հետևում թողնելով Օբամային, Պուտինին, Օլանդին և մյուսներին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել