Արցախը փաստացի պատերազմի մեջ գտնվող պետություն է, և տարիներ շարունակ արցախցին գիտակցաբար թույլ չի տվել, որպեսզի իր երկրում ներքաղաքական լարվածություն լինի, քանզի գիտակցել է, որ ներքաղաքական գզվռտոցները թուլացնելու են սահմանին կանգնած հայ զինվորի թիկունքը: Թեկուզև կոպիտ, բայց իրավացի են Արցախի իշխանությունները, ովքեր թույլ չեն տվել Ժիրայր Սեֆիլյանին մտնել Արցախ և քաղաքականացնել Արցախի ներքաղաքական օրակարգը:

Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ քանի սահմանին կրակում են, Արցախը ներքաղաքական օրակարգ չի ունենալու, և սա առավել քաջ գիտակցում են Արցախի իշխանությունները՝ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Ցավում եմ, որ արցախյան պատերազմի լեգենդար հրամանատարներից մեկը՝ Ժիրայր Սեֆիլյանը, իրեն թույլ է տալիս մտնել Արցախի տարածք և քաղաքական լոզունգներ հնչեցնել: Ցավում եմ, որ Ժիրայր Սեֆիլյանն իր նման պահվածքով վարկաբեկում է կռված տղայի կերպարը, և մենք՝ որպես հասարակություն, նման մարդկանց մեր քաղաքական դաշտում ուղղակի հանդուրժելու իրավունք չունենք:
Հ.Գ. Համայն հայությունը պատրաստվում է ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող և հայոց պահանջատիրական ոգին ի լուր աշխարհի ներկայացնելու, և այս պարագայում Ժիրայր Սեֆիլյանը հակաազգային և հակապետական կեցվածք է ընդունել՝ կոչեր անելով Եղեռնի հարյուրամյակի օրը ներքաղաքական լարվածություն ստեղծել Հայաստանում:
Ինչ է ստացվում՝ Հայոց Մեծ եղեռնի դեմ պայքարում են էրդողանն ու Սեֆիլյա՞նը, և ինչպե՞ս կարող է պատերազմն անցած հրամանատարն իրեն այսքան անհայրենիք և ոչ սթափ դրսևորել: Ես սթափության կոչ եմ անում Ժիրայր Սեֆիլյանին և իր մյուս ընկերներին և հիշեցնում, որ սա մեր հայրենիքն է, և միգուցե մեկ օր էլ մենք դառնանք կռված տղաներ:

Հ.Գ. Հարյուր տարի առաջ Զորավար Անդրանիկը թուրքին հաղթելուց հետո իր զենքերը հանձնեց Ամենայն Հայոց Վեհափառին և չմտավ քաղաքականություն: Սա իրական հայ հրամանատարին հարիր գործելաոճ է, ումից պետք է օրինակ վերցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել