1  Յուպիտերի վերելքը


«Մատրիցայի» հեղինակներ Էնդի և Լանա Վաչովսկիների՝ երկար սպասված գիտաֆանտաստիկ «Յուպիտերի վերելքը»-ը ֆիլմը վերջապես էկրաններ կբարձրանա փետրվարին։ Ֆիլմը պետք է բաց թողնվեր դեռ 2014թ․ի ամռանը, սակայն Վաչովսկիները հետաձգեցին այն` իրենք իրենց հնարավորություն տալով ևս 2000 հատուկ էֆֆեկտներ ավելացնել՝ ֆիլմն առավել սպասված դարձնելով երկրպագուների համար։ Դերասան Դուգլաս Բութը ֆիլմի մասին խոսելիս նշել է, որ այն գտնվում է «Մատրիցա» և «Աստղային պատերազմներ» ֆիլմերի խաչման կետում։

 2  Մոխրագույնի 50 երանգները


Ամերիկացի գրող Լ. Ջեյմսի բեսթսելեր «Մոխրագույնի 50 երանգները» գրքի հիման վրա նկարահանված ֆիլմն էկրաններ կբարձրանա արդեն փետրվարին, իսկ ֆիմի թրեյլերն արդեն հասցրել է դառնալ ամենադիտվածն աշխարհում։ Ռեժիսոր Սեմ Թեյլոր-Ջոնսոնը ֆիլմը նկարագրել է որպես «Գրիմմ եղբայրների չափազանց մութ հեքիաթ մեծահասակների համար»։

 3  Քինգսմեն. գաղտնի ծառայություն


Ռեժիսոր Մեթյու Վանը Քոլին Ֆերտին է ընտրել իր վերջին «Քինգսմեն. գաղտնի ծառայություն» ֆիլմում սառնասիրտ մարդասպանի կերպարը մարմնավորելու համար։ Ֆիլմը պատմում է հետախուզական մի կազմակերպության մասին, որը փողոցային մի երեխայի պրոֆեսիոնալ հետախույզի է վերածում։

 4  Ճակատագիր 


Իթան Հոուքը Սպիրինգ եղբայրների նոր գիտաֆանտաստիկ դրամայում կմարմնավորի ժամանակի մեջ ճամփորդող «ժամանակային գործակալի» դերը։ «The New Yorker» ամսագիրը ֆիլմը նկարագրել է որպես կոլորիտային գիտաֆանտաստիկա, որը տակնուվրա է անում երևակայությունն ու զգացողություները։

 5  1971


Ֆիլմի ենթագրի մեջ նշվում է «մինչև Ուոթերգեյթը, Վիկիլիքսն ու Էդվարդ Սնոուդենը կար Պենսիլվանիան»։ Չնայած այս վավերագրական ֆիլմը կենտրոնանում է 1971թ-ի իրադարձությունների վրա, այնուամենայնիվ, զուգահեռներ են անցկացվում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես 1971թ-ին 8 քաղաքացիներ ներխուժեցին Հետախուզության ֆեդերալ բյուրոյի շենք ու, գաղտնի փաստատղթերը գողանալով, դրանք առանց անունի ուղարկեցին ԱՄՆ-ի տարածքում գտնվող խմբագրատներին։ Չնայած հինգ տարի տևած հետաքննությանը՝ այս մարդիկ չեն հայտնաբերվել, և այժմ ռեժիսոր Լաուրա Համիլթոնը պատմում է նրանց պատմությունը՝ խմբի հինգ անդամների հետ հարցազրույցի և պահպանված ձայնագրությունների միջոցով։ Չնայած ֆիլմն արդեն իսկ ցուցադրության է հանվել 2014թ-ին, այնուամենայնիվ, որոշ երկրներում այն կցուցադրվի միայն փետրվար ամսին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել