2

Արտառոց արտաքինով այս բրիտանացի մարդն Ալան Բարնսն է։ Նա բնածին հաշմանդամություն ունի։ Ոսկրային համակարգի խախտումների պատճառով Բարնսը թերաճ է։ Նա ընդամենը 38 կգ է կշռում, իսկ նրա հասակը 1 մետր 37 սմ է։ Նա նաև տեսողական խնդիրներ ունի։ Օգտվելով այս թուլակազմ մարդու անպաշտպան վիճակից՝ կողոպտիչները նրան իբրև հեշտ թիրախ ֆիքսեցին։ Անցյալ շաբաթ, երբ պրն. Բարնսը դուրս եկավ աղբը թափելու, դեռ աղբամանին չհասած, նրա վրա հարձակվեցին՝ տապալելով նրան գետնին։ Անսիրտ կողոպտիչը փող էր պահանջում նրանից, սակայն գրպանները ստուգելով՝ համոզվեց, որ նա իր մոտ գումար չունի և փախուստի դիմեց։ Պրն. Բարնսը չէր տեսել նրան, ուստի ամենայն հավանականությամբ նա դարանակալած է եղել հետնաբակում։

Ձախ կողմում՝ Ալան Բարսը, աջում՝ Քեթի Քաթլերն իր ընտանիքի հետ 

Բարնսը փորձեց վեր կենալ, սակայն անրակի հատվածում սուր ցավ զգաց։ Ուժասպառ Բարնսը խարխափելով հասավ տան մուտքի մոտ, որտեղ հարևաններից մեկը տեսավ նրան ու անմիջապես կանչեց նրա քրոջը, ում հետ միասին նա բնակվում էր։ Բարնսի քույրն անմիջապես հիվանդանոց տեղափոխեց նրան, որտեղ էլ պարզ դարձավ, որ Բարնսի անրակը կոտրվել է գետնին տապալվելու արդյունքում։ Նա այժմ անգամ իր կոշիկների քուղերը չի կարողանում ինքնուրույն կոճկել, սակայն մոտ երկու ամիս անց նա ամբողջովին կկազդուրվի։ Այնուամենայնիվ, բացի ֆիզիկական վնասվածքներից՝ պրն. Բարնսը նաև հոգեկան լուրջ տրավմա է ստացել և վախենում է վերադառնալ իր տուն։ Նա սարսափում է, որ քանի դեռ կողոպտիչն ազատության մեջ է, հարձակումը կարող է կրկնվել։ Թաղամասի բնակիչներից մեկը՝ Քեթի Քաթլերը, պատահարի մասին իմանալուն պես որոշեց հաշվեհամար բացել Բարնսի անունով։ Նա հույս ուներ, որ հավաքված գումարով հնարավոր կլինի հոգալ հաշմանդամ թոշակառուի բուժման ծախսերը։ Նա պատահարը լուսաբանեց կայքերից մեկում, ինչից հետո աշխարհի տարբեր մասերից մարդիկ սկսեցին գումար փոխանցել։ Կարճ ժամանակում Բարնսի հաշվեհամարին 75.000 դոլար փոխանցվեց։ Այս դեպքը հատկապես մեծ ուշադրություն գրավեց այն պատճառով, որ տուժողն անպաշտպան հաշմանդամ էր։ Ով էլ որ գործած լինի այս ոտնձգությունը, բարոյազուրկ է։ Պրն. Բարնսն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնել այն բոլոր մարդկանց, ում շնորհիվ նրա հետ կատարվածը հանրայնացվեց և բոլոր նրանց, ովքեր գումար են փոխանցել իր հաշվեհամարին։ Ցավոք, ոստիկանությանը մինչ այժմ չի հաջողվել հայտնաբերել հանցագործին։ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել