Друзья, как очки.. они придают тебе умный вид, но это быстро проходит, а потом утомляет. К счастью, иногда попадаются классные очки…

Ինչպե՞ս կարելի է մարդուն սիրել այնքան, որ անասելի ցավ պատճառես ուղիղ նրա սրտին: Մի՞թե հենց սա է սիրո մասին ժամանակակից ընկալումը: Արդյո՞ք խաղի ցանկությունն արժե ավելին, քանի սիրելի մարդու կյանքը: Իսկ միգուցե դա նույնիսկ սե՞ր չէր: Ուղղակի խաղ…

Սոֆին և Ժյուլենը լավագույն ընկերներ էին դեռ մանկությունից և դեռ այդ ժամանակ իրենց համար հնարեցին «կարող ես-չես կարող» հրապուրիչ խաղը: Միամիտ կատակներն ու զանազան հիմարությունները մարտահրավեր էին սեփական ծնողների ու ընդհանրապես շրջապատի նկատմամբ: Խաղալով նրանք փրկեցին մեկը մյուսին` բացարձակապես չնկատելով, թե ինչպես խաղը վերաճեց կյանքի:

Միշտ այնպես է ստացվում, որ իսկական ցավը պատճառում ես հենց ամենասիրելի մարդկանց: Որովհետև դա ամենահեշտն է: Օտար մարդը, քո «խայթոցներին» ի պատասխան, պարզապես մեջքով կշրջվի ու հետևիցդ կգոռա, որ դու խելագար ես կամ էլ վատագույն դեպքում կապտակի: Իսկ այս երկուսը սիրում էին միմյանց: Կրքոտ, խենթորեն… Դա խելագար սեր էր: Բայց նրանք ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ, որ խաղը վաղուց ավարտվել է, ու սկսվել է իրական կյանքը. հասուն կյանք, որը պատասխանատվություն է պահանջում ոչ միայն ինքդ քո, այլև կողքիդ գտնվողի հանդեպ:

А слабо не видеться 10 лет?

Այդպես երեխաները մեծացան… Իսկ գրազը դեռ ուժի մեջ էր: 10 տարի… 3652 օր և 3653 գիշեր միայնակ, առանց Նրա: Ու՞ր է Սոֆին… Պատասխանը պարզ է. Նա ինձ մոռացել է:

Быть взрослым человеком означает иметь на спидометре цифру «210», но разгоняться только до 60.

Առանց նրա կյանքը դատարկ էր: Չնայած նրան, որ Ժյուլենն ամուսնացած էր և ուներ երկու երեխա, միևնույն է` կյանքն անցնում էր նրա կողքով: Նա դեռևս խաղի մեջ էր, որից այդպես էլ չէր կարողանում առաջինը դուրս գալ: Նա սխալվել էր միայն մի հարցում. Սոֆին չէր կարող նրան մոռանալ: Նրանք հանդիպեցին, և խաղն արդեն տանում էր ոչ դեպի կյանքը…

Տեսարանը, երբ Սոֆին մտնում է հիվանդասենյակ և տեսնում այն մարդու այրված մարմինը, ում սիրում է կյանքից ավելի, հենց այդ պահին ամեն ինչ գլխիվայր է շրջում ու սպանում ներսից: Նրանք կշտացա՞ն իրենց խաղից: Դա կարող էր ողբերգական ավարտ լինել ցանկացած այլ պատմության համար, բայց ոչ Սոֆիի ու Ժյուլենի դեպքում:

- Софи… Что же я наделал… Софи! Софи!!! Софи…
- Жюльен…

Այս երկուսն իրոք ստեղծված էին մեկը մյուսի համար: Նայում ես նրանց ու զարմանում, թե ինչպես: Ինչպե՞ս կարելի է այդքան անուղեղ հիմար լինել, չգնահատել այն, ինչ այդքան ակնհայտ է: Այդպես, դժբախտությունը նրանց աչքերը բացեց այն ամենի վրա, ինչն այդքան ակնհայտ էր այդ երկար տարիների ընթացքում:

- Для меня осталась еще парочка испытаний, учти не слабо.
- Каких?
- Проглотить муравья, обругать нищего на дороге, безумно любить тебя.

Նրանք հավերժ սիրո հուշարձանի ֆունդամենտի հիմք դրեցին… Տեսարանը ճոխ է, տպավորիչ և բացարձակապես չի տրվում տրամաբանական բացատրության: Բայց արդյո՞ք դա վերջն էր:

Հավատացնու´մ եմ, դա միայն սկիզբն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել