Այսօր մենք ականատես ենք լինում քաղաքական շոուի, որն ունի մի քանի բեմադրիչ ռեժիսոր այսինքն` ՀՀ տարածքում ձևավորված ու ամրապնդված խնամիաբարեկամական հարաբերությունները, ի թիվս այլ հարցերի, ի չիք են դարձնում մի բան. այն, որ մենք, այսինքն՝ ժողովուրդը, կարող է մի օր մի բան որոշել բոյկոտելով... Բայց, ավաղ, արդեն ունենք ունկնդիր կառավարություն, բայց մյուս կողմից ընդդիմադիր օլիգարխիա... Դուրս է գալիս՝ ավելի շուտ ձայնս կհասնի իշխանավորին, քան թե կհասցնեմ բողոքել... Ինչևէ, մարդու քսակը բարձրացնում է մարդու հասակը... Բայց ոչ համբավը... Սպասենք նոր զարգացումների... Եվ վերջում անմեղ հարց. եթե երկնքից երեք խնձոր ընկնի, ու՞մ է բաժին հասնելու` ընդդիմությա՞նը, Հկ-ների՞ն, թե՞ ժողովրդին. պարզաբանեմ՝ իշխանությունն արքայախնձոր է սիրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել