Այս օրերին, Հայոց Ցեղասպանության մասին բազմաթիվ հոդվածներ ու հաղորդումներ հանդիպելով արևմտյան մամուլում ու համացանցում, ես մի հարց եմ ուզում տալ ոչ քիչ թիվ կազմող ռուսամոլ ու կայսերապաշտ ազգակիցներիս. իսկ ռուսական մամուլում, համացանցում, իշխանության ու հասարակության շրջանում ինչու՞ է շրջանցվում ու լռեցվում հայերիս համար այդ դարակազմիկ ու ճակատագրական խնդիրը։ Թե՞ Պերմյակովի, Մինվոդիի, Աբխազիայի դեպքերը պետք է դիտարկել իբրև մեր «ռազմավարական դաշնակցի» անուղղակի պատասխան այս հարցին։ Թե՞ ՆԱՏՕ անդամ Թուրքիային ու ԵԱՏՄ «չանդամ» Ադրբեջանին չնեղացնելու համար է արվում դա` նավթագազային ու զենք-զինամթերքի գործարքների պատճառով։ Թե՞ Ելցինի կիսաժողովրդավարական իշխանության օրոք ընդունված Հայոց Ցեղասպանության՝ Ռուսաստանի պաշտոնական ճանաչումն այժմ վերանայվում է, ինչպես որ վերջերս Պետդումայի կողմից վերանայման ենթարկվեց Գերմանիայի վերամիավորման ճանաչումը։ Արդյո՞ք հրետորական է հարցս։ Չգիտեմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել