Ավետիսյաններին սպանած Պերմյակովի գործի նախաքննության ձգձգումները, քննչական գործողությունների հապաղումները վկայում են, որ հանցագործությունն ի սկզբանե բոլոր մանրամասներով հայտնի է ռուսական կողմին: Ե՛վ Պերմյակովին ռուսական բազայում պահելու, և՛ քննչական գործողությունների մանիպուլյացիաները հաստատում են ասվածը:
Օրավուր ենթադրություններս դառնում են համոզմունք, որ Ռուսաստանը թաքցնելու և պարտակելու շատ բան ունի:
Ինչը և անում է:
Պարզապես հայկական կողմը վերածվել է ռուսական շահի սպասարկուի...
Ուրեմն, պետք է մեծացնել ճնշումները, պետք է հանդես գալ հայտարարություններով և պահանջներով, քանի որ ակնհայտ է դառնում սպանությունների «օպերացիայի» քաղաքական ենթատեքստը...
Ավետիսյաններն, ըստ էության, դարձել են թիրախ՝ Ռուսաստանի կողմից Հայաստանը ծնկի բերելու և Գյումրին դատարկելու համար:
Ուրիշ ոչինչ:
Թող Ռուսաստանը հակառակն ապացուցի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել