Դատելով վերջերս ինֆորմացիոն- տեղեկատվական դաշտում տեղ գտած միմյանց նկատմամբ ոչ բարեհաճ, հաճախ թշնամական և խուճապային տրամադրությունների արտահայտման հաճախակիությունից՝ կարելի է եզրակացնել, որ մեզանում հասարակական տարբեր շերտերի միջև զարգանում է բարիկադային պայքարի խորացման քողարկված պրոցես: Սա արդյունքն է հասարակության բևեռացման օրեցօր խորացող պրոցեսի, որի դեմ այսօր արմատական և միասնական քայլեր չեն ձեռնարկվում: 
Փոքր ազգերի համար պառակտումն իրոք մեծ չարիք է, ուստի բոլոր հնարավոր միջոցներով պետք է դրա դեմն առնել: Գտնում եմ, որ ուշ չէ հասարակական առողջ ուժերը կոնսոլիդացնել այս կարևոր նպատակի շուրջ, պետական և գործադիր իշխանության մարմինների ջանքերը նպատակաուղղել բևեռացումը կանխելու և հասարակությունը կոնսոլիդացնելու գաղափարի շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել