Տարածված այն կարծիքը, թե ՌԴ տնտեսական ոչ բարվոք վիճակը կստիպի հայերին հետ վերադառնալ, ըստ էության, ոչ միայն հիմնազուրկ է ու անիրատեսական, այլ նույնիսկ մի քիչ նաիվ: Ռուսաստանը երեսունհինգ միլիարդ դոլար հատկացում է կատարել տնտեսական ճգնաժամից դուրս գալու միջոցառումների համար. ՌԴ տնտեսությունն իր ոչ բարվոք վիճակով հանդերձ, ըստ մասնագետների գնահատականի, առնվազն երեք անգամ ավելի լավ վիճակում է գտնվում, քան Հայաստանի տնտեսությունը, վերաձևավորվող ՌԴ տնտեսությունը փորձում է գնալ ինքնաբավության, ինչը խոսում է տնտեսական բազմակողմանի լուրջ պոտենցիալի մասին: Հետևաբար, ինչքանո՞վ է լուրջ այն մոտեցումը, թե հայերը հետ կգան: Լավ, եթե նույնիսկ հետ գան, ի՞նչ պիտի անեն. համալրեն առանց այն էլ վիթխարի գործազուրկների բանակը և հետո դառնան հեղափոխություն անող զանգված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել