fatih-akin_genmemorial2_pan-photo«Սպի» (The Cut) ֆիլմի՝ ազգությամբ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ժամանակավոր ցուցադրությանը:

15, 5 մլն եվրո բյուջեով և 138 րոպե տևողությամբ «Սպի» ֆիլմի նկարահանումները սկսվել են 2013 թվականի մարտին և իրականացվել են Հորդանանում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Ֆիլմի ստեղծմանն աջակցություն է ցուցաբերել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը:

«Սպի» ֆիլմն ամփոփում է Ֆաթիհ Աքինի «Սեր, մահ և չարք» եռապատումը: Այն ռեժիսորի առաջին մեծ միջազգային նախագիծն է, որի արտադրությանը մասնակցել է յոթ երկիր՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Լեհաստանը, Թուրքիան, Ռուսաստանը: Ֆիլմը հայկական կինովարձույթում կհայտնվի փետրվարի 19-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել