Բաղադրությունը

Հարած սերուցքի համար`
1 բաժակ սառեցված յուղոտ սերուցք

Տաք շոկոլադի համար`
2 բաժակ կաթ
50 գր. (մոտ 1/2 բաժակ) կաթի փոշի
30 գր. (մոտ 1 թեյի գդալ) եգիպտացորենի օսլա
1 բաժակ 60% մուգ շոկոլադ՝ կտրված մանր կտորների

Պատրաստման եղանակը

1. Սերուցքը լցնել տոպրակի մեջ և դնել սառնարանը 5 րոպե: Սառած սերուցքը վենչիկներով լավ հարել, մինչև փրփրելը:
Եթե ցանկանում եք ընթացքն արագացնել, ապա օգտագործեք միանգամից մի քանի վենչիկ, այդպես սերուցքը ակնթարթորեն կհարվի:
2. Կաթը հասցրեք եռման ջերմաստիճանի, թույլ կրակի վրա՝ անընդհատ խառնելով: Մի փոքր կրակն իջեցրեք և ավելացրեք շոկոլադի կտորները, խառնեք այնքան, մինչև շոկոլադի կտորների հալելը: Այնուհետև ավելացրեք կաթի փոշին և եգիպտացորենի օսլա՝ ակտիվ խառնելով այնքան, մինչև զանգվածը դառնա մածուցիկ:
Որպեսզի շոկոլադի համը լինի լավը, ապա այն պետք է հասցնել եռման ջերմաստիճանի 2 անգամ: Սա համեղ դեսերտ պատրաստելու առաջին նախապայմանն է:
3. Լցրեք անուշահոտ շոկոլադը բաժակների մեջ, վրան դրեք 1 գդալ սերուցք: 
Որպեսզի սերուցքը հեշտ դնեք շոկոլադի վրա, գգալը մտցրեք եռման ջրի մեջ, այնուհետև չորացրեք այն և նոր դրեք սերուցքի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել