Իսլանդիայի բնակիչ Հերտուր Սմարսոնը ցուցադրել է այն չիզբուրգերն ու կարտոֆիլ ֆրին, որը նա գնել է 2009 թ.–ին McDonald’s–ի ռեստորաններից մեկից։ Նա այն գնել էր երկրում ռեստորանների ցանցի փակման վերջին աշխատանքային օրը։

2

6 տարի անց բուտերբրոդը գրեթե չի փոփոխվել։ Միակ նկատելի փոփոխությունն այն է, որ կոտլետի միսը մի փոքր բաց գույնի է դարձել։ 

3

Տղամարդը որոշել էր պահպանել ֆասթֆուդի արտադրանքը պոլիեթիլենային տոպրակի մեջ 3 տարի, այնուհետև հանձնել այն Իսլանդիայի Ազգային թանգարան։

4

Վերջրես Ազգային թանգարանը հետ է վերադարձրել բուրգերը նախկին տիրոջը։ Մասնագետները որոշել են, որ չեն կարող նպաստավոր պայմաններ ստեղծել դրա պահպանման համար։ Դրանից հետո Սմարսոնը այն հանձնել է Ռեյկյավիկի հոսթելներից մեկին։

5

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել