Hartak.am–ը գրում է.

«Հարթակ»-ի բացառակ հարցազրույցը Ռուսական շոու-բիզնեսի մեգաստղ Աննա ՍԵՄԵՆՈՎԻՉԻ հետ:

/Հայաստանի, իր գեղեցիկ կազմվածքի գաղտնիքների և այլնի  մասին/

-Հարգելի Աննա, նախ՝ թույլ տվեք ասել, որ Հայաստանում Ձեզ ճանաչում ու սիրում են: Դա, կարծում եմ, ուրախալի փաստ է: Ավելին` սուր աչք ունեցող  հայ տղամարդիկ հիացած են Ձեր գեղեցկությամբ:

-Շնորհակալ եմ: Հաճելի է լսելը: Ես ևս սիրում եմ Հայաստանը: Շատ անգամ եմ եղել ձեր երկրում: Հիացած եմ  ազնիվ, հյուրասեր ու բարի հայ ժողովրդով: Շատ եմ սիրում Երևանը։ Նա իր յուրահատուկ դեմքն ունի: Ցավում եմ Հայաստանը ցնցած ողբերգական դեպքերի համար: Հուսով եմ, բոլոր հարցերը պատասխաններ կգտնեն ու մեղավորներն էլ կպատժվեն:

-Քանի որ խոսեցինք Հայաստանից, ասացեք խնդրեմ, շա՞տ ունեք հայ գործընկերներ:

-Բավականին շատ: Մեծ թվով տաղանդավոր հայեր կան շոու-բիզնեսում: Վերջերս երգ, ապա և տեսահոլովակ ունեցանք Մարտ Բաբայանի հետ: Նրա մասին կարող եմ ասել, որ շատ տաղանդավոր երգիչ ու կոմպոզիտոր է և իր երկրի պես խորը հոգի ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել