Արտակ Գևորգյանէսօր թաղմանը քելեխին անհամբեր սպասող մարդիկ տեսա, զիբիլների միջից կատուների ու շների հետ ուտելիք ման եկող մուրացկան տեսա, կողքի օբեկտից դուրս եկող կուշտ ուրախ մարդիկ, մտա խանութ սիգարետ առնելու, մարդկանց հետաշխատանքային առևտրային եռուզեռը, տպավորություն էր, որ ստեղ մենակ հացի խնդիր ա, հիշեցի, որ մի քանի օր առաջ մեկին հարցրի՝ խի՞ ես էդ տեղն աշխատում, կոֆե դնելը, խանութ թռնելը դզում ա՞, ասեց՝ ի՞նչ անեմ, հացի խնդիր ա, ճիշտ էր ասում երևի 
ու մինչև հեռախոսով կյանքը պատմող աշխատողից սիգարետ ուզելը, անկախ իմ կամքից, մի քիչ բարձր ասեցի՝ իսկական ապոկալիպտիկ պոռնոն սենց ա լինում, էս աշխատողը. 
-Հըըը՞՞ն։ 
-Բան չէ, սիգարետ տուր, ուղղակի բարձր էի մտածում, բանի տեղ մի դիր։
-Չէ, բայց բան լսեցի էէ՞։
-Դե ասում էի, որ բոլորը, ամեն ինչ փիս խառն ա, դա էլ ոնց որ ապոկալիպտիկ պոռնո ա։
Խնդմնդաց, դուրը եկավ, երևի մենակ պոռնոն էր հասկացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել