Այսօր կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների և մասնավորապես, փաստաթղթավորման պահանջի ուժի մեջ մտնելու հետ կապված հարցերը:

Ինչպես գիտենք, այսօր գործադիրի ղեկավարն ընդունել է ցուցարարներից մի քանիսին կառավարության շենքում և քննարկել խնդիրը:

Այս հարցի վերաբերյալ վարչապետն առաջարկել է քննարկման առարկա դարձնել տնտեսվարողների առաջարկությունները՝ օրենքի կիրառում կամավորության սկզբունքով, ՓՄՁ-ների շրջանառության առավելագույն շեմի բարձրացում և հարկային մարմինների ստուգումների սահմանափակում:

Կարելի է ենթադրել, որ այսպիսով հարցի լուծումը կարագանա և, ինչպես բողոքի ակցիայի ժամանակ ասեցին մասնակիցները, իրենք գոհ կմնան լուծման նման տարբերակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել