1. Ֆենշույ վարպետ Փիթեր Չան Չուն-չուենը միլիարդ դոլար է ժառանգել իր հաճախորդից
Ֆենշույի վարպետը չկարողացավ իր հաճախորդուհի Նինա Վոնգին պարգևել անվերջ կյանք: Սակայն Փիթերին հաջողվեց ոգեշնչել իր հաճախորդուհուն այն աստիճան, որ միլիարդատիրուհին նրան թողեց իր ողջ կարողությունը:
2. Ուսանողը ժառանգել է 950 միլիոն դոլար մոռացված հորեղբորից
Սերգեյ Սուդևը սովորում էր լրագրողի մասնագիտությամբ, երբ հորեղբայրը, որի հետ նրանք կապ չէին պաշտպանում արդեն 10 տարուց ի վեր, նրան կտակեց 950 միլիոն ԱՄՆ դոլար: Վատ գումար չէ երիտասարդ մոլդովացու համար:
3. Երեք եղբայր ժառանգել են 100 միլիոն դոլար տատիկից
Պելադի եղբայրներին կյանքը երես չի տվել: Նրանց մայրը հարուստ ընտանիքից էր: Սակայն մայրը բոլոր կապերը խզել էր հարազատներից, իսկ ավելի ուշ իր տղաներից նույնպես: Երկար տարիներ եղբայրները ապրում էին տարբեր հնոտիքների վաճառքից ստացած գումարներով: Եվ անսպասելիորեն նրանք դառնում են տատիկի ժառանգները՝ տատիկի, որին նույնիսկ չէին էլ ճանաչում:
4. Կինը ժառանգել է 40 միլիոն դոլար հայրիկից, ում երբեք չի տեսել
Էմմա Պաոլոն հասարակ արգենտինացի աղջիկ էր: Ավելի ուշ նա իմանում է, որ նա հարուստ բարոնի աղջիկ է և որ բարոնը մահացել է 1983թ.: 9 տարի դատական քաշքշուքներից հետո Պաոլոն տուն է վերադառնում որպես հարուստ կին:
5. Շունը ժառանգել է 12 միլիոն դոլար իր տիրուհուց
Հյուրանոցների տիրուհի Լեոնա Հելմսլին թողել է իր ժառանգության մի մեծ մաս իր շանը՝ Չարիկին: Այժմ շունն ունի 12 միլիոն դոլար գումար, ինչի պատճառով նա համարվում է աշխարհի ամենահարուստ և երջանիկ շունը: Նա կարող է իրեն թույլ տալ յուրաքանչյուր շնային հաճույք:
Ամբողջական նյութը` այստեղ