Մեկ շաբաթ առաջ Մարգարյանի հիվանդանոցում ծնվեց փոքրիկ Լեոն՝ դաունի սինդրոմով: Երեխայի մայրը հայ է, հայրը՝ զելանդացի: Եվ... Շոկ..
Մաման այսօր երեխայից հրաժարվել է թղթերով, հորից էլ բաժանվել: Երեխայի հայրն այժմ Երևանում է, սակայն վիզայի ժամկետն է լրանում: 
Խնդրում է, որ օգնենք, տոմս գնի ու իր պստոյին վերցնի, գնա Զելանդիա: Չի ուզում թողնի: Հիմա հայրիկն ու երեխան ապրում են մի ծանոթի մոտ: Աղջկա ընտանիքը երես է թեքել... Սեմը դիմել է Մոսկվայում և Լոնդոնում գտնվող դեսպանատներ, սակայն օգնել են միայն երեխայի փաստաթղթերը կարգի բերել:
Օգնեք, խնդրում եմ: Այդ ծախսը կազմում է 3000 ԱՄՆ դոլար: 
Լուրջ, շատ չի: Հավաքենք, աղմուկ անենք, օգնենք խեղճ տղային:
P.S. Խոսել եմ նաև երեխայի մոր հետ: Ճիշտ է, քննադատելու իրավունք ոչ ոք չունի, բայց միևնույն է՝ չեմ հասկանա ես այդ քայլը... Ասաց, որ իրեն հանգիստ թողնեք, և դա կլինի ամենամեծ օգնությունը: Իրեն, կարծում եմ, ևս դժվար է... 
Երևի երբեք չեմ դադարի զարմանալ, որքան էլ որ «Բարի մամայի» շրջանակներում երեխաների օգնեմ: Յուրաքանչյուր դեպք յուրահատուկ է լինում: 
Օգտվեմ առիթից. խնդրում եմ, մի լքեք ձեր փոքրիկներին: Նրանք չեն մեղավոր, որ խնդիրներով են ծնվել... Եվ ծնողներից ու հարազատներից բացի ոչ ոքի չունեն:

Հայրիկի ֆեյսբուքյան էջը
Հեռախոսահամարը ևս կարող եմ տրամադրել: 
Հայաստանից օգնելու համար՝ 
HSBC
SAMUEL FORREST
003-160892-001

Դրսից. http://www.gofundme.com/bringleohome

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել