Գեղեցկացնող տարբեր միջոցների փոխարեն, որոնք հաճախ անարդյունավետ են, փորձագետները խորհուրդ են տալիս կատարյալ մաշկ ունենալու համար օգտագործել բնական մթերքներ, որոնք մեր առօրյա սննդակարգի մի մասն են կազմում: Այս մասին եմ ներկայացնում 10 մթերք, որոնք հիանալի ազդեցություն են թողնում մաշկի վրա:

1. Կարմիր պղպեղ

Կարմիր քաղցր պղպեղի մեկ հատը պարունակում է վիտամին C-ի օրվա անհրաժեշտ չափաբաժինը: Այն նաև զգալի քանակությամբ դիետիկ մանրաթել և B6 վիտամին է պարունակում: Այն հարուստ է կարոտիններով, որոնք կանխում են կնճիռների առաջացումը և լավացնում արյան շրջանառությունը` երիտասարդացնելով մաշկը:

2. Մուգ շոկոլադ

Այն հարուստ է հակաօքսիդանտներով, ճարպաթթուներով և ֆլավանոլներով, որոնք նպաստում են փայլուն մաշկ ունենալուն: Հակաօքսիտանտները լավ պաշտպանիչ ուժ են արևահարվելու դեմ:

3. Սաղմոն

Սաղմոնը հիանալի մթերք է սթրեսի, հոգնածության և ընճվածության դեմ պայքարելու համար: Այն պահովում է նաև վիտամին D-ի օրական անհրաժեշտ չափաբաժինը, որը, ինչպես հայտնի է, անհրաժեշտ է ոսկորների, սրտի և ուղեղի առողջության համար:

4. Կոկոսի յուղ

Կոկոսի յուղը ճարպերով հագեցած մթերք է` 90 տոկոս կալորիաներով: Այն պարունակում է լաուրինաթթու, որը հզոր հակաբակտերիալ և հակավիրուսային գործակալ է և պաշտպանում է վիրուսներից, վարակներից, բորբոքումից և բշտիկներից: Այն նաև հարուստ է ճարպաթթուներով և վիտամին E-ով:

5. Կանաչ թեյ

Այն հակաօքսիդանտների և ամինաթթվի մեծ աղբյուր է, որն օգնում է մարմնին՝ հանգստանալ և թուլացնում է լարվածությունը:

6. Սպանախ

Սպանախը երկաթի, վիտամին E-ի, քլորոֆիլի, վիտամին A-ի, սպիտակուցների և վիտամին C-ի հոյակապ աղբյուր է:

7. Սերմեր

Կանեփի, արևածաղկի, դդմի և կտավատի սերմերը հիանալի ազդեցություն են ունենում մաշկի վրա: Դդմի և արևածաղկի սերմերը հարուստ են սելենով, վիտամին E-ով, սպիտակուցներով, որոնք զեծ են պահում կնճիռներից և խոնավեցնում մաշկը: Կտավատի սերմերը օմեգա 3 ճարպաթթու են պարունակում, որոնք պայքարում են կնճիռների և բշտիկների դեմ:

8. Նեխուր

Նեխուրը հիանալի միջոց է մաշկի պահպանման համար: Այն պարունակում է վիտամին K, որն օգնում է բարելավել արյան շրջանառությունը և իջեցնում է արյան ճնշումը:

9. Պապայա

Պապայան հիանալի միրգ է, որը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի: Այն շատ քիչ կալորիա է պարունակում` 39 կալորիա 100 գրամում, և որևէ խոլեստերին չի պարունակում: Նիհարելու համար անհրաժեշտ է պարզապես ամեն օր պապայա ուտել:

10. Գազար

Գազարը օգտակար է ոչ միայն աչքերի, այլև` մաշկի համար: Այն նպաստում է վերքերի արագ բուժմանը: Գազարը հարուստ է վիտամին A-ով: Այն խոչընդոտում է ավելորդ բջիջների ի հայտ գալուն և մաքրում է մաշկի մահացած բջիջները

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել